18:29 Ջուս. "Երգը իմ օդն է" | |
Այսօր երգչուհի Ջուսը Note.do.am-ի հետ խոսեց իր անցած երկար ճանապարհի, նախասիրությունների և իհարկե երգի մասին: Ծնվել եմ Երևանում հուլիսի 9-ին: Սովորել եմ #62 ռուսական դպրոցում, որտեղ իմ սիրած առարկաները եղել են նկարչությունը, ֆիզկուլտուրան և կենսաբանությունը: Հետո ընդունվեցի Դանիելյանի անվան #9 երաժշտական դպրոցi դաշնամուրի բաժին. ավարտեցի գերազանց: Երաժշտական դպրոցում սիրած առարկան եղել է երաժշտական գրականությունը, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքը և արվեստը: Դրանից հետո ընդունվեցի պետական էստրադային և ջազային արվեստի, քոլեջ Ակսել Բակունցի մոտ, ոկալի բաժին:Սիրում էի և՛ պարի, և՛ ոկալի, և՛ հոգեբանության դասերը: Ավարտեցի կարմիր դիպլոմով: Սկսել եմ երգել 7 տարեկանից, Arm-Concert-ի մանկական "Առվակ" խմբում, Արմեն Դիվանյանի խեկավարությամբ, հետո շարունակեցի 15 տարեկանում "Հայեր" խմբում երգել, Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ, իսկ հետո 1997-ին մեկնեցի Մոսկվա, սկսեցի երգել այնտեղ տարբեր ակումբներում, նաև ձայնագրվել ռուսական շոու բիզնեսի տարբեր աստղերի հետ, մինչև Իրինա Ալեգրովան լսեց ինձ և վերցրեց իր մոտ "Solo Back Vocal" երգելու: 2008-ին վերադարձա Հայաստան, որ շարունակեմ իմ երգելը: Ստեղծագործում եմ անգլերեն լեզվով, բացի իմ գրած երկու երգերից՝ "Երեք բառ", "Պարիր ինձ հետ": Եվ իմ երգերը հասկանալի են և՛ ռուս, և՛ եվրոպական, և՛ հայ, և՛ ցանկացած հանդիսատեսին: Երգարվեստս շարունակում եմ հայաստանում, քանի որ Հայաստանում ես կարողանում եմ ստեղծել իմ ուզած և՛ երգերը, և՛ ոճը: Ռուսաստանում նույն գորցողության համար պետք են միլիոններ: Տարբեր ժանրերի մեջ են երգերս, և շարունակելու եմ նույն պես: Քանի որ չեմ սիրում միշտ լինել միանման, թե՛ երգերի ոճում, թե՛ հագուստի եվ արտաքինի մեջ: Իմ առաջին "KIX" ձայնասկավառակում կան DISCO,ELECTRO HOUSE,POP,ELECTRIC ETHNO,LATINO,PIANO COVER,CLUB HOUSE ոճերով երգեր: Երկրորդ CD-ում, որը դեռ ընթացքի մեջ է կան LIGHT HOUSE,DUTCH HOUSE,PROGRESSIVE HOUSE,POP ROCK,RUMBA,EVRO DANCE ոճերով երգեր: Կլինեն նաև այլ ոճերի երգեր: Արտասահմանյան աստղերից սիրում եմ TINA TURNER-ին,YOLANDA ADAMS-ին,GLENN HUGHES-ին,RACHELLE FERELL-ին,ADAM LAMBERT-ին,MICHAEL JACKSON-ին,MADONNA-ին և այլն, իսկ հայ ճանաչված երգիչներից՝ Ինգա և Անուշ Արշակյաններ, Գոռ Սուջյան, Գուժ, Նարինե Դովլաթյան, "REINCORNATION" խումբ: Մենք շոու բիզնես չունենք, քանի որ համերգներ չեն կազմակերպվում, CD չի վաճառվում, երգերը CD-ի շնորհանդեսից անմիջապես հետո անվճար հայտնվում են համացանցում, շոու չկա, կա միայն ճանաչվածություն ու վերջ: Կցանկանայի դուետով հանդես գալ "REINCORNATION" խմբի, Նունե Եսայանի և Դորիանսի հետ: Սիրում եմ նայել սարսափ և ֆանտաստիկ ֆիլմեր: Ուտել համով կերակուրներ: Ցերեկը քնել, իհարկե, եթե ժամանակի առումով ստացվում է, պարապել մարմնիս վրա և զարգացնել ձայնային տվյալներս: Պատրաստվում եմ ամբողջ կյանքս նվիրել երգին, քանի որ երգը իմ օդն է, իսկ առանց օդ չեմ կարող ապրել: | |
|