Կիրակի, 24.11.2024, 01:39
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Շուտով
Մենք ֆեյսբուքում
Գովազդ
Մեր հարցումը
Ում կցանկանայիք տեսնել Եվրատեսիլ 2013-ին, որպես Հայաստանի ներկայացուցիչ
Պատասխանների ընդհանուր քանակը: 51
Վիճակագրություն
Kit Kat


01:33
Արգամ Ուստյան. "Ոչինչ ոչ մեկի համար հեշտ չի տրվում"
-Բարև Արգամ ջան, Ես գիտեմ , որ դու հայտնի բլոգեր ես, ինչպե ՞ս 
ստեղծեցիր քո բոլգը և ինչ պատճառով:

-Ողջույն:) Նախ շնորհակալ եմ կարծիքի ու գնահատանքի համար: Թերևս ամենաշատ տրվող հարցն է, որ տալիս են ինձ հարցազրույցների ժամանակ:Բլոգը բացեցի ավելի քան մեկ տարի առաջ մարտ ամսին:Այն բացվեց բարեգորձական նպատակներով, որը ծառայեց իր նպատակին:Դա դարձավ պատճառ, որպեսզի ավելի լուրջ վերաբերեմ բլոգինգին:Բլոգը իր 
բնույթով բազմաժանր է, գրում եմ այն մասին, ինչը ինձ առհասարակ հետաքրքրում է:

-Այսօր բլոգը ունի մեծ հաջողություններ, կպատմես հե՞շտ էր հասնել դրան

-Ոչինչ ոչ մեկի համար հեշտ չի տրվում: Իմ հաջողությունների գլխավոր գրավականը մեկն է՝ իմ աշատասիրությունը: Ես անդադար աշխատում եմ, անդադար մտածում եմ ինչ նոր նախագծեր կարելի է մշակել ԱրգամԲլոգի շրջանակներում և այլն: Իսկ կատարված աշխատանքը վաղ թե ուշ միշտ էլ գնահատվում է: Ամեն դեպքում ես միշտ աշխատում եմ առանց որևէ մեկից որևէ բան ակնկալելու...Իսկ, երբ նայում եմ այս փոքրիկ ժամանակահատվածում անցած ճանապարհին, այն իսկապես շատ խորդուբորդ է ու անանցանելի, և համոզված եմ, որ առաջիկա ճանապարհն էլ ավելի դժվար է լինելու: Սակայն ես պատրաստ եմ նաև այդ ուղին հաղթահարելու:

-Սկանդալների հանդիպե՞լ ես քո բլոգերի գործունեության մեջ

-Ի սկզբանե բլոգը սկանդալային բնույթի էր: Այսինքն մի շարք լրատվականներ ու հեռուստաընկերություններ սկսեցին քննարկել սկսնակ բլոգերի գործունեությունը և նրա շոշափած թեմաները: Պետք է խոստովանեմ, որ ժամանակին սկանդալային թեմաներ շոշափելը որոշ չափով օգնեց ինձ: Սկանդալային նյութեր այժմ նույնպես տեղադրում եմ, սակայն դրանց վրա կենտրոնացված չեմ ինչպես առաջ: Մի քանի խոշորագույն սկանդալների կիզակետում մի քանի անգամ հայտնվել եմ, և վստահորեն կարող եմ ասել, որ իմ փոխարեն շատերը արդեն դադարած կլինեին բլոգեր կոչվելուց, քանի որ ուղակի կփակեին իրենց բլոգը: Սակայն ինչպես երևում է Արգամբլոգը դեռ շարունակում է գործել ու աշխատել:)

-
Ես գիտեմ , որ դու գործնականում շփվել ես շատ հայտնի մարդկանց հետ, ո՞ր հայտնի մարդուց ես լավ տպավորություն ստացել:

-Այո աշխատանքի բնույթով շոուբիզնեսյան ներկայացուցիչների հետ շատ եմ շփվում: Մարդկային լավ հատկանիշներով շատերն են օժտված. Արմինկա, Լիլիթ Հովհաննիսյան, Նանա, Վահրամ Պետրոսյան, Միհրան Ծառուկյան, Դինա Ակոպովնա, Սյուզի Մելիքյան, Ջուս, Գուրգեն Դաբաղյան... Այս պահին չեմ կարող բոլորին թվարկել

-Վերջերս բլոգում նաև բացվել է ռադիո, ռադիոն ուղղակի ժամանցի թե՞ ինչ որ այլ բանի համար է

-Ռադիոն հերթական նախագիծն էր իմ կողմից մտածված: Այժմ ԱրգամԲլոգՖմ-ի ունկնդիրները եթերից կարող են լսել իրենց ցանկացած կատարումները: Հետագայում ռադիոն դեռ շատ ոլորտներում կարելի է օգտագործել: Կարևորը ունկնդիրը հասցրել է այն սիրել

-Ի՞նչ պլաններ կան ապագայում բլոգի հետ կապված

-Պլանները շատ են, այժմ պատրաստվում եմ բլոգի 2-ամյակին, որը հաստատ կտարբերվի իր բնույթով... Իսկ մնացած նախագծերի ու պլանների մասին կխոսեմ միայն դրանք ի կատար ածելուց հետո

-Շատ շնորհակալություն Արգամ ջան հարցազրույցի համար, և վերջում կցանկանայի լսել քո կարծիքը , քեզ դուր գալի՞ս է իմ նորաբաց կայքը

-Շնորհակալ եմ ինձ անդրադառնալու համար: Գիտեք ոչինչ միանգամից չի տրվում կարևորը ցանկությունն է, և ամեն ինչ ձեզնից է կախված թե ինչպիսի ապագա է սպասվում ձեր կայքին: Սկզբի համար շատ լավ է, հետաքրքիր ձեռագիր ունեք:)

-Շատ շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար :)

-Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար

Հարցազրույց | Դիտումներ: 932 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]